2014 թ. Ալեքսանդր Սոլժենիցինի գրական մրցանակը կշնորհվի քննադատ և բանասեր Իրինա Ռոդնյանսկայային: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա Մոսկվայում, ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սոլժենիցինի տանը:
Իրինա Ռոդնյանսկայան վերջին տասնամյակի ամենահեղինակավոր քննադատներից և բանասերներից մեկն է, տպագրվել է «Դրոշակ», «Գրականության հարցեր», «Գրականության տեսություն», «Հյուսիս», «Կյանք», «Մայր ցամաք» և այլ ամսագրերում:
1998-2008թթ. Իրինա Ռոդնյանսկայան ղեկավարել է «Նոր աշխարհ» ամսագրի քննադատության բաժինը, ներկայումս համագործակցում է «Ռուս գրողներ. 1800-1917թթ.» հանրագիտարանային բառարանի խմբագրության հետ: Նա «Հակամշակույթի սոցիոլոգիա» (1980 թ. Յուրի Դավիդովի համահեղինակությամբ), «Նկարիչը` ճշմարտության որոնումներում» (1989 թ.), «Գրական յոթնամյակ» (1995 թ.), «Գրական շարժում» (2006 թ.), «Մտքեր պոեզիայի մասին զրոյական թվականներին» (2010 թ.) գրքերի հեղինակն է:
Մրցանակը մտահղացել էր գրողն ինքը` 1978 թ., այն շնորհվում է 1998 թ.: Համաձայն կանոնադրության` մրցանակը շնորհվում է «այն գրողներին, որոնց ստեղծագործություններն աչքի են ընկնում խոր գեղարվեստականությամբ, մեծ ներդրում ունեն հայրենի գրական ավանդույթների պահպանման և զարգացման գործում»: Մրցանակի գումարային արժեքը 25 հազար ԱՄՆ դոլար է, հոնորարային մասը ստացվել է «Արշիպելագ Գուլագի» հրատարակությունից: